ՀՀ կառավարության ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկեցին փոխգործակցության հեռանկարները

ՀՀ կառավարության ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկեցին փոխգործակցության հեռանկարները PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյաննուրբաթ օրնընդունել էՀամաշխարհայինբանկիԶարգացման քաղաքականության վարկային ծրագրի առաքելության խմբի անդամներին` ղեկավար Պեդրո Ռոդրիգեսի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ փոխհամագործակցության հետագա ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:



Համաշխարհային բանկի խումբը (ՀԲ) կամ Համաշխարհային բանկը բազմակողմանի վարկային հաստատություն է, որը բաղկացած է մի քանի միմյանց հետ սերտ կապված ֆինանսական ինստիտուտներից, որոնց ընդհանուր նպատակը զարգացած երկրների ֆինանսական օգնության ճանապարհով զարգացող պետությունների բարեկեցությունը բարձրացնելն է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---