Հոլիվուդյան կինոռեժիսոր Յոս Սթելլինգը Հայաստան է բերելու իր նոր ֆիլմը

PanARMENIAN.Net - Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Սթելլինգի նոր ֆիլմը` «Աղջիկը եւ մահը», որի նկարահանումները սկսվելու են աշանը կամ ձմռանը, ցուցադրվելու է Հայաստանում,- մարտի 25-ին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ռեժիսորը:



«Չեմ սիրում շտապել աշխատանքի մեջ, ֆիլմը կավարտվի երկու տարուց: Ես խոստանում եմ այն բերել Հայաստան: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում, ֆիլմի սյուժեն անհասանելի սիրո մասին է»,- ասել է Յոս Սթելլինգը:



Ինչպես հայտնել է ռեժիսորը, կինոնկարը չորս երկրների համատեղ աշխատանք է. Հոլանդիա, Ռուսաստան, Գերմանիա եւ Ֆինլանդիա:



Յոս Սթելլինգ, հոլանդացի կինոռեժիսոր եւ սցենարիստ: Ծնվել է 1945-ի հուլիսի 16-ին Հոլանդիայում Ուտրեխտ քաղաքում: Յոս Սթելլինգը հետեւյալ ֆիլների ռեժիսորն է. «Մարիկեն Նյոմեգենից» (1974), «Էլկերլիկը» (1975), «Ռեմբրանդտ. Դիմանկար 1669» (1977), «Իլլյուզոնիստ» (1983), «Թռչող հոլանդացին» (1995), «Սպասասրահ» (1996) եւ այլն: Նա ունի երկու կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են բացառապես եվրոպական եւ հեղինակային ֆիլմեր: Նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Առաջին այցը կայացել է 2005-ին, երբ նա «Ոսկե ծիրան» փառատոնում «միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում ընդգրկված էր ժյուրիի կազմում: Երկրորդ այցը կայացել է 2008-ին, երբ նրա «Հոգյակ» ֆիլմն ընդգրկված էր փառատոնի մրցութային ծրագրում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---