Իրանական նոր տարին ազդեց հայկական դրամի փոխարժեքի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները հիմնականում կապված են երկրի դոլարի ներհոսքի հետ, որի պատճառը իրանցի զբոսաշրջիկներն են, որոնք Հայաստանում են տոնում Նովրուզ բայրամը (Նոր տարին): PanARMENIAN.Net ի թղթակցին նման կարծիք է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:



Ըստ նրա, ի տարբերություն մնացած աշխարհի, դոլարի փոխարժեքը Հայաստանում ներքին գործընթաց է, որը կառավարվում է պետության կողմից: Այս պահի դրությամբ, ըստ փորձագետի, դրամի փոխարժեքը մոտ է ամրագրվածին:



Այս առնչությամբ Թեւանյանը հավելել է, որ փոխարժեքի կտրուկ տատանումներ, ինչպես դա եղավ 2009թ. մարտին, երբ ԿԲ-ն հայտարարեց դրամի լողացող կուրսի անցնելու մասին, տեղի չեն ունենա:



Մարտի 17-ին Հայաստանի արժույթի շուկայում դրամի փոխարժեքը ԱՄՆ 1 դոլարի համեմատ գերազանցեց «հոգեբանական» նիշը, կազմելով 400,10 դրամ մեկ դոլարի դիմաց, որից հետո դրամի փոխարժեքը աստիճանաբար արժեզրկվեց: Վերջին օրերին իրավիճակը Հայաստանի արժույթի շուկայում կարեծս սկսեց կայունանալ եւ այսօրվա դրությամբ փոխարժեքը կազմում է 394,62 դրամ 1 դոլարի դիմաց:



Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է գրանցվել: «Մենք աշխատում ենք զբոսաշրջիկներ ներգրավել տարբեր տարածաշրջաններից եւ ուրախ ենք գրանցել, որ ըստ նախնական տվյալների, միայն մարտին Հայաստան է այցելել Իրանի 15-17 հազար քաղաքացի, ինչն առնվազն 3 անգամ գերազանցում է 2009թ. նույն ժամանակաշրջանի տվայլները»,-ասել է նա:



Բացի այդ, ըստ նրա, ակնկալվում է նոր բազմամարդ հոսք Իրանից, ինչը զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:



Մարտի 20-21-22-ին մահմեդականները նշում են Նովրուզ բայրամը, որը նշանավորում է նոր տարվա գալուստը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---