ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիբանան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիբանան PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Սիրիայից մեկնել է Լիբանան եւ այցելել Բեյրութի Բեքաայի շրջանում գտնվող Այնճար հայկական գյուղը, տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:



Այնճարցիները նախարարին եւ Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին դիմավորել են Ս. Պողոս եկեղեցու բակում` աղով ու հացով: Այնուհետեւ նախարարը ծաղկեպսակ է դրել Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանին:



Հրանուշ Հակոբյանը Այնճարի բնակիչներին ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացվելիք ծրագրերը եւ կոչ արել երիտասարդությանը մասնակցել «Արի Տուն» ծրագրին: Հանդիպման ընթեցքում քննարկվել են նաեւ Այնճարի կապը Հայաստանի հետ առավել ամրապնդելու ուղիները:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---