ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է տարածել արդյունավետ կառավարման մոդելը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է տարածել արդյունավետ կառավարման մոդելը PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի եւ Երեւանի իրավա-տնտեսական եւ կառավարման բազային քոլեջի ուսանողների հետ:



Հանդիպումը մեծ հնարավորություն ընձեռեց մասնակիցներին գործնականում տեսնելու կառավարման հմտության օրինակ, ներառյալ ռազմավարական պլանավորումը եւ կիրառումը, արդյունավետ մարթեքինգը եւ մարդկային ռեսուրսների կառավարումը, թիմային աշխատանքի կառավարումը` ըստ սահմանված նպատակների: Ուսանողներն ավելի ընդգրկուն ինֆորմացիա ստացան դասախոսությանը հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում:



«Մենք հետեւողականորեն շարունակելու ենք Կարիերայի զարգացման մեկնարկած ծրագիրը: Կրթությունը եւ գիտելիքների ձեռքբերումը բոլորի անժխտելի իրավունքն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարբեր ծրագրեր է իրականացնում այս ոլորտում` նպատակ ունենալով վաղվա մասնագետներին հնարավորություն ընձեռել ստանալու կիրառական հմտություններ` ի հավելումն համալսարաններում ստացած տեսական գիտելիքների»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Իր գործունեության հինգ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարբեր ոլորտներում մասնագիտական աճի հնարավորություն է ընձեռել բազմաթիվ երիտասարդների, որոնք սկսել են աշխատել ընկերությունում բուհն ավարտելուց անմիջապես հետո եւ, ինչպես բոլոր երիտասարդ մասնագետները, կանգնած են եղել այնպիսի խնդրի առջեւ, ինչպիսին է փորձի եւ կիրառական հմտությունների բացակայությունը: Այժմ նրանք դարձել են առաջատար մասնագետներ եւ ընկերությունում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ:



«Ժամանակն է կիսվելու այն փորձով, որը մենք կուտակել ենք այս հինգ տարիների ընթացքում: Պատասխանատու բիզնեսը չի կարող անտեսել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցելու կարեւորությունը: Բիզնես-կրթություն հարաբերությունների արյունավետությունը պայմանավորված է նորարարության հիմնավոր կիրառմամբ. շարունակական նորարարությունը չի կարող գործել մեկուսացված եւեւ չի կարող սահմանափակվել մեկ առանձին միավորի սահմաններում: Այդ է պատճառը, որ մենք պատրաստ ենք ձեռք մեկնելու մեր գալիք սերնդին»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---