Երեւանում տեղի է ունեցել Յան Գիլանի համերգներից առաջինը

Երեւանում տեղի է ունեցել Յան Գիլանի համերգներից առաջինը PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ Deep Purple բրիտանական հանրահայտ ռոք խմբի վոկալիստ Յան Գիլանի երկու համերգներից առաջինը Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Սխալ ու անտեղի կլինի հարցնել «Լա՞վ անցավ արդյոք համերգը», որովհետեւ այս դեպքում կարեւորը թերեւս ոչ թե լավ կամ վատն էր, այլ այն, որ համերգն այնուամենայնիվ կայացավ: Ու ոչինիչ, որ առաջին բաժնում դահլիճի 30 տոկոսը դատարկ էր: Երեւի այդ 30 տոկոսը գնացել էր ազգային մրցանակաբաշխության, որը անցնում էր հարեւան Օպերայի դահլիճում, կամ որ Գիլանի ձայնն առաջին մի քանի երգի ժամանակ չէր լսվում: Կարեւորը դահլիճը վերջում մի մարդու նման ձայնակցեց «smoooooook on the woooooteeeer..» իսկ Գիլանն էլ ասաց «fantastic»



Ռոքի սիրահարներին արվեստին «մոտեցնելու» նպատակով կազմակերպիչները որոշել էին, որ առաջին բաժնի սկզբում, մինչեւ Գիլանի դուրս գալը, պիտի Ա.Խաչատուրյանից մի քանի գործ նվագեն, իսկ երկրորդ բաժնի սկզբում` Մալեր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---