Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open գերմրցաշարում հանդիպելու է Ռաֆայել Նադալի հետ

Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open գերմրցաշարում հանդիպելու է Ռաֆայել Նադալի հետ PanARMENIAN.Net - Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2010-ի երրորդ փուլում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպելու է իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Նալբանդյանը վերջերս է վերադարձել մեծ թենիս ծանր վնասվածքից հետո եւ «wild card» է ստացել Sony Ericsson Open-ի կազմակերպիչների կողմից:



Նալբանդյանը երկրորդ շրջանի խաղում 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության է մատնել Վիկտոր Տրոիցկուն:



Նադալը նույնպես հաջողությամբ է մեկնարկել մրցաշարը, նա մարտի 26-ին երկրորդ շրջանի խաղում երկու սեթերում 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Դենտի նկատմամբ:



Նալբանդյանը եւ Նադալը երեք անգամ խաղացել են իրար հետ, եւ առայժմ առաջատարը Նալբանդյանն է:
Դավիթ Նալբանդյան

Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ):

2002թ. 20 տարեկանում Դ.Նալբանդյանը դարձավ Ուիմբլդոնի եզրափակչի մասնակից, որտեղ տանուլ տվեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին: Դրանից հետո նա ընդգրկվեց 50 լավագույն թենիսիստների ATR վարկանիշային ցուցակում եւ «տարվա մարզիկ» հայտարարվեց Արգենտինայում: Նալբանդյանի գլխավոր նվաճումը նրա ելույթն է Շանհայում 2005թ., որտեղ նա հայտնվեց պատահաբար այլ թենիսիստների հրաժարվելու արդյունքում, որոնց վարկանիշը իրենից բարձր էր:

Անհաջող 2007թ. Նալբանդյանը նահանջեց, հայտնվելով երրորդ տասնյակում, սակայն կարողացավ ավարտել սեզոնը, հաղթելով «Մասթերս» շարքի 2 աշնանային մրցաշարերեում` Մադրիդում եւ Փարիզում, կարողանալով հաղթել աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներին` Ռոժե Ֆեդերերին ու Ռաֆայել Նադալին:

Միայն Նալբանդյանը, Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Մարատ Սաֆինն ու Նադալն են հասել Մեծ Սաղավարտի 4 մրցաշարերի կիսաեզրափակիչ միանձնյա խաղում:

2003-07թթ. Նալբանդյանը 5 տարի անընդմեջ ավարտել է տարին համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---