Երեւանում կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջին համագումարը27 մարտի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջին համագումարը: Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունն ու նպատակները, ինչպես նաեւ հաստատեց խորհրդի եւ ստուգող հանձնաժողովի կազմերը, որոնք ընտրվել էին կազմակերպության անդամների կողմից: Խորհրդի մեջ ներառվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաեւ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:Ասրյանը հաղորդեց նաեւ, որ կազմակերպությանը միացել են «Արծիվ Մահապարտներ» միության բոլոր անդամները` գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Սեյրան Օհանյանը, որը ողջունեց կազմակերպության ստեղծումը: Ընդ որում, նա նշեց, որ նման կազմակերպությունների գործունեությունը կնպաստի երկրի բարգավաճմանը: Միջոցառմանը մասնակցեց մոտ 500 հոգի: Նախքան համագումարի մեկնարկը միջոցառման մասնակիցները երթ կազմակերպեցին Մարտիրոս Սարյանի արձանին կից Ֆրանսիայի հրապարակից Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին կից հրապարակ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |