Քրեակատարողական հիմնարկի կանանց գաղութում տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրություն27 մարտի 2010 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց գաղութում կազմակերպել էր հայ ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմի ցուցադրությունը«Մենք ընտրել ենք հենց այս ֆիլմը, քանի որ ցանկանում էինք բանտարկյալներին հաղորդակից դարձնել հայկական կինոյի արժեքավոր նորույթներին: Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը նպաստելու է հասարակության մեջ մարդկանց ինտեգրմանը, որոնք գտնվում են երկրի քրեակատարողական հիմնարկներում»,- մարտի 27-ին հայտնել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Կարծում եմ` այսպիսի ցուցադրության համար ճիշտ ֆիլմ էր ընտրվել: Ֆիլմը պատմում է մարդու մասին, որը դժգոհ է իր կյանքից: Եւ այդ դժգոհությունն աստիճանաբար վերածվում է սեփական անձի հանդեպ ատելության: Ֆիլմի փիլիսոփայությունն այն է, որ մարդը պետք է նայի հայելուն եւ մտածի. իրավունք ունի՞ արդյոք հայելու մեջ տեսնել ինքն իրեն»,- ասել է անվանի հայ դերասան Ռաֆայել Քոթանջյանը, որը Սուրեն Բաբայանի եւ Ազգային կինոկենտրոնի տնօրենի հետ մասնակցում էր ֆիլմի քննարկումներին: Չնայած նրան, որ, անհայտ պատճառներով, ֆիլմի ցուցադրության վերջում անջատվեց էլեկտրականությունը, կալանավորները շնորհակալություն հայտնեցին ֆիլմի ցուցադրման համար, ավելացնելով, որ նրանք միշտ ուրախ են նման միջոցառումների մասնակցելու համար: Չէ որ դա այն կամուրջն է, որը նրանց կապում է հասարակության հետ: Հաջորդ ցուցադրությունը կազմակերպվելու է անչափահասների գաղութում, որտեղ ցուցադրվելու է առաջին լիամետրաժ հայկական անիմացիոն ֆիլմը` «Սասնա ծռերը», որը նկարահանվել է համանուն հայկական էպոսի հիման վրա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |