Ջոն Դի. 20-30 տարի անց ռոք-երաժշտությունը դասական կդառնա

PanARMENIAN.Net - «50 տարի առաջ ռոք-երաժշտությունը միանշանակ չէր ընկալվում, բայց ունենալով շատ մեծ ազդեցություն, կարեւոր ուղղություն դարձավ երաժշտության մեջ: Տասնյակ տարիներ շարունակ հարկավոր էր ջանքեր գործադրել այն տարածելու համար, սակայն այսօր այն հասանելի է գրեթե ողջ աշխարհում: Դրան նպաստում են տեխնիկական եւ հեռահաղորդակցման հնարավորությունները»,- նշեց լեգենդար ռոք երաժիշտ Յան Գիլլանը Երեւանում կայացած մամլո ասուլիսում:



Նրա խոսքով, սիմֆոնիկ նվագախմբերի հետ առաջին 10 համատեղ համերգները հիմք ստեղծեցին ռոքի եւ դասականի համադրության հետագա զարգացման համար:



«XX դարի ամենաազդեցիկ երաժշտությունը ռոք-երաժշտությունն է: 20-30 տարի անց այն դասական կդառնա»,- իր հերթին ընդգծեց ավստրալիական «Do Something» ընկերության ղեկավար, «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի կազմակերպիչ Ջոն Դին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---