Արթուր Աբրահամ. «Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ»

Արթուր Աբրահամ. «Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ» PanARMENIAN.Net - Դետրոյթի «Ջո Լուիս» մրցասպարեզում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի(Գերմանիա) եւ Անդրե Դիրելի (ԱՄՆ) մենամարտն ավարտվեց ,Super Six World Boxing Classicե. երկրորդ մրցամարտում:



Յոթերորդ ռաունդում Դիրելը կարողացավ մի քանի ճշգրիտ հարվածներ հասցնել, որի արդյունքում Աբրահամը աջ աչքի մոտ վնասվածք ստացավ: Հասկանալով, որ միավորներով պարտվում է, Աբրահամը նշանակետ էր ընտրում եւ փորձում էր նոկաուտի հարված հասցնել: Նա մասնակիորեն հասավ իր նպատակին` Դիրելին տասներորդ ռաունդում ուղարկելով նոկդաունի, սակայն դատավորը նոկդաունը պատահական վայր ընկնում համարեց:



Տասնմեկերորդ ռաունդի կեսին Աբրահամի հարվածից Դիրելն ընկավ, որից հետո հայ բռնցքամարտիկը աջից ուժեղ հարված հասցրեց: Դրանից հետո ամերիկացին գնաց հոսպիտալ` բուժզննության:



Չնայած պարտությանը, Արթուր Աբրահամը առաջնորդում է Super Six մրցախաղում երեք միավորով` շնորհիվ Ժերմեն Թեյլորին հասցրած նոկաուտի;
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---