Ուկրաինայի հայերը նշեցին Ծաղկազարդը

Ուկրաինայի հայերը նշեցին Ծաղկազարդը PanARMENIAN.Net - Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը նշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Կիեւում տոնական արարողությունը կատարվել է հայկական եկեղեցում, որը իրականացնում էր ՀԱԵ Ուկրաինայի թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, հաղորդում է Analitika.at.ua լրատվական գործակալությունը;



Մեծ պասի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է պասից առաջ Քրիստոսի մուտքին Երուսաղեմ: Այս տոնը նշանավորում է տերունական չարչարանքները, Քրիստոսի տառապանքները, որ նա կրել է` իր վրա առնելով մարդկության մեղքերը:Երուսաղեմ Քրիստոսի մուտքի մասին պատմում են բոլոր չորս առաքյալները;



Ծաղկազարդի տոնից հետո երկուշաբթի օրվանից մինչեւ սբ Քրիստոսի հարությունը կոչվում է Տանջանքների (Մեծ) շաբաթ: Մեծ են կոչվում շաբաթվա յուրաքանչյուր օրը, որոնք իրենց անվանումներն ունեն; Դրանցով նշվում են Քրիստոսի տանջանքը, մահը եւ հարությունը: Հիմնական ծեսը սկսվում է Մեծ հինգշաբթիից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---