28 մարտի 2010 - 17:38 AMT
Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավորով մնում է «Ռեկտորի գավաթի» մրցախաղի առաջատարը

Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է «Ռեկտորի գավաթ» միջազգային տասներկուերորդ մրցախաղին: Մրցումներն անց են կացվում Խարկովում` Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիայի ուսանողների պալատում:

Հայ շախմատիստուհին երկու հնարավորից վաստակել է մեկ միավոր եւ առաջնորդողներից հետ է մնում ընդամենը 0,5 միավորով: Մրցախաղի առաջնորդներն են Աննա Բուրտասովան` Ռուսաստանից, Անաստասիա Կարլովիչը եւ Աննա Ուշենինան` Ուկրաինայից;

Հայազգի եւս մեկ շախմատիստուհի` ռուսաստանաբնակ Եվգենիա Դոլուխանովան ունի մեկ միավոր:

Մրցախաղին մասնակցում են Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Իսրայելը ներկայացնող ութ շախմատիստուհիներ: