ՌԴ եւ ԱՄՆ միջեւ ապրիլի 8-ին Պրահայում կստորագրվի ՌՀԶ մասին նոր պայմանագիր

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են 2010 թ. ապրիլի 8-ին Պրահայում հանդիպել` Ռուսաստանի Դաշնության եւ Մ.Նահանգների միջեւ ՌՀՍ սահմանափակման եւ հետագա կրճատման միջոցառումների մասին պայմանագիր կնքելու համար:



Այս պայմանագիրը փոխարինելու է ՌՀՍ մասին 1991թ. պայմանագիրը, որն իր գործունեությունն ավարտել է 2009 թ. դեկտեմբերի 4-ին: Այն նաեւ փոխարինելու է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ 2002 թ. մայիսի 24-ին կնքված ՌՀՍ կրճատելու մասին պայմանագրին:



Պայմանագրի գործունեության ժամկետը տասը տարի է` եթե այդ ժամանակաընթացքում չի փոխարինվում ՌՀՍ կրճատման եւ սահմանափակման մասին հերթական համաձայնագրով:



Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել բանակցային գործընթացի արդյունքներից: Հաջողվել է լուծել գլխավոր հարցը` կողմերը պայմանավորվել են ՌՀՍ իրական կրճատման մասին:



Նախագահները համաձայնության են եկել, որ այս նոր պայմանագիրը նշանավորում է ռազմավարական հարաբերություններում ՌԴ եւԱՄՆ համագործակցության ավելի բարձր մակարդակ: Այն կդառնա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի` որպես աշխարհի հզորագույն պետությունների ռազմավարական հարձակման զինամթերքի կրճատմանն իրենց հավատարմության վկայությունը: Զինաթափման ուղին բռնելով, երկու երկրները որպես նպատակակետ են տեսնում աշխարհը միջուկային զենքից ձերբազատված:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---