«Արմավիա» ավիաընկերությունը նոր հաղորդակցություն է բացել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ

«Արմավիա» ավիաընկերությունը նոր հաղորդակցություն է բացել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ PanARMENIAN.Net - Ընդլայնելով չվերթերի աշխարհագրությունը` «Արմավիա» ավիաընկերությունը մարտի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացրել է Երեւան-Թել-Ավիվ- Երեւան չվերթը:



Ավիաընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովի խոսքերով, կանոնավոր չվերթը թույլ կտա ակտիվացնել երկու երկրների միջու կապերը եւ զգալիորեն հեշտացնել Հայաստանի քաղաքացիների մուտքն Իսրայել: Բագդասարովը հույս հայտնեց, որ հետաքրքրությունը երկկողմանի է, իսկ Հայաստանի պատմամշակութային վայրերը կհետաքրքրեն Իսրայելի քաղաքացիներին:



Ինչպես նշել է ընկերության կոմերցիոն տնօրեն Էդգար Կարապետյանը, չվերթերն իրականացվելու են շաբաթը երկու անգամ` հինգշաբթի եւ կիրակի օրերին A-320 եւ A-319 ինքնաթիռներով: Տոմսերի արժեքը երկու ուղղություններով կազմում է շուրջ 350 եվրո: Թռիչքի տեւողությունը 2 ժամ է, ինչը զգալիորեն կրճատում է ուղեւորների ժամանակը, որոնք ստիպված էին մինչ այդ թռչել Թբիլիսիից:



«Արմավիա» ավիաընկերության առաջին ինքնաթիռը Երեւանից Թել-Ավիվ թռել է 60 ուղեւորով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը



Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---