29 մարտի 2010 - 14:20 AMT
ՌԴ ԱԴԾ. Մոսկվայի մետրոյում պայթյուններն իրականացրել են երկու կին մահապարտ-ահաբեկիչներ
Կինոլոգները հետազոտում են Մոսկվայի մետրոյի կայարանները պայթուցիկ սարքեր հայտնաբերելու նպատակով, միջոցառումներին մասնակցում են Մոսկվային քաղաքապետարանի ՆԳՎ-ն եւ Մոսկվայի Ներքին գործերի վարչությունը, «Ռիա Նովոստի»-ին հաղորդել է Մոսկվայի ՆԳՊՎ ներկայացուցիչը:

«Մետրոյի բոլոր կայարանները հետազոտում են կինոլոգները վարժեցված շների հետ: Դեռ ուրիշ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել»,- ասել է ՆԳՊՎ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում անտեր ապրանքներին, ուժեղացվել է անձնագրային հոսկողությունը մետրոյում:

Ինչպես հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ), Մոսկվայի մետրոյում պայթյուններն իրականացրել են երկու կին մահապարտ-ահաբեկիչներ:

Մոսկվայում բջջային կապի ցանցն աշխատում է նորմալ ռեժիմով, սակայն տեղի ունեցած պայթյուններց հետո զանգերի հսկայական քանակի պատճառով կան խաթարումներ:

Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոյում` «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում, կես ժամվա տարբերությամբ տեղի է ունեցել 2 պայթյուն: