29 մարտի 2010 - 16:20 AMT
Հայաստանում ընդունվելու է նոր օրինագիծ` ուղղված դեղորայքի անվտանգության ապահովմանը
«Հայաստանում ընդունվելու է նոր օրինագիծ` ուղղված դեղորայքի անվտանգության ապահովմանը: Այսօր օրինագիծը գտնվում է մշակման փուլում»,- մարտի 29-ին մամլո ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ առողջապահության, մոր եւ մանկան հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքերով, նոր օրինագիծը պետք է ավելի արդյունավետ մեթոդներ ստեղծի բոլոր դեղատներում դեղերի պահպանման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար, պետք է բացառի ժամկետանց դեղերի վաճառքը, ինչպես նաեւ կարգավորի դրանց գները:

«Կարծում եմ` նոր օրինագիծը պետք է ավելի կոշտ լինի: Դա այն բանի երաշխիքը կդառնա, որ ոչ ոք խախտում անելու հնարավորություն չի ունենա: Գործելու է տուգանքների համակարգ եւ օրենքը խախտողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասել է Բաբլոյանը, ավելացնելով, որ տվյալ պահին քննարկվում է բժշկական սպասարկման գների ապահովման հարցն անկախ միջազգային փոխարժեքից: