Ղազախստանում հաջող փորձարկումից հետո «Վիմպելկոմը» Հայաստանում կառուցելու է LTE ցանցը

Ղազախստանում հաջող փորձարկումից հետո «Վիմպելկոմը» Հայաստանում կառուցելու է LTE ցանցը PanARMENIAN.Net - Ղազախստանում LTE ցանցի փորձնական թողարկման հաջողության դեպքում «Վիմպելկոմը» տեխնոլոգիան տեղափոխելու է այն երկրներ, որտեղ առկա է իր ներկայությունը, այդ թվում` Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Այդ հարցում շատ կարեւոր է, որ ցանցի շինարարության պլանների վրա ազդելու է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը հաճախականությունների դիապազոնի մասին, որի արդյունքում կթույլատրվի ցանցի կառուցումը Հայաստանում: Մեր տեսանկյունից, օպտիմալ են համարվում 700-800 Mhz հաճախական ությունները»,- նշել է նա:



«Վիմպելկոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Ղազախստանում LTE ցանցի փորձնական կառուցման մասին: Դա ԱՊՀ տարածքում նման շինարարություն իրականացնելու առաջին փորձն է լինելու:



Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտնել է ընթացիկ տարվա մեջ Հայաստանում չորրորդ սերնդի (4G) ցանց ներմուծելու մասին` հիմնված LTE տեխնոլոգիաների վրա: Իր հերթին, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, պատասխանելով իր բլոգի այցելուների հարցերին, նշել է, որ ընկերությունը դեռ մտադիր չէ փոխարինել 3G+ տեխնոլոգիան չորրորդ սերնդի կապով:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---