Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է հայուհի

PanARMENIAN.Net - Այս պահին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները գտնվում են մոսկովյան 36-րդ հիվանդանոցում, ուր տեղափոխվել է 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը, որը վիրավորվել էր մետրոյում պայթյունի հետեւանքով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը:



Նրա խոսքերով, աղջիկը բեկորային վնասվածքներ է ստացել: «Այլ նորություններ այս պահին չկան»,- ասել է Մինասյանն, ավելացնելով, որ բոլոր տվյալները փոխանցվում են ՀՀ ԱԳՆ:



Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարանններում տեղի են ունեցել պայթյուններ: ԱԻՆ նախնական տվյալներով «Լուբյանկայում» 22 մարդ մահացել է, 11-ը` վիրավորվել: Դատախազությանը կից հետաքննչական հանձնաժողովի տվյալներով «Պարկ կուլտուրի» կայանում մահացել է 20 հոգի, վիրավորվել` մոտ 17-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---