29 մարտի 2010 - 17:58 AMT
«Արմենտելը» միջոցներ է ձեռք առնում Internet eXchange կենտրոն ստեղծելու համար
«Արմենտել» ընկերությունը Internet eXchange կենտրոն ստեղծելու համար պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցի ընթացքում «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ընկերությունն արդեն համապատասխան քայլեր կատարում է այդ ուղղությամբ;

«Ես հուսով եմ, որ Հայաստանը համաշխարհային տեղեկատվական ընդարձակ տիրույթում արագ ինտեգրելու ձգտման հարցում մենք միայնակ չենք, եւ այս հարցում կգտնենք օժանդակություն եւ համագործակցության առաջարկ ինչպես այլ կազմակերպություններից, այնպես էլ կառավարության մարմիններից եւ հասարակությունից», - ասել է Իգոր Կլիմկոն;

Ազգային Internet eXchange կենտրոն կազմակերպությունը ինտերնետի զարգացման կարեւորագույն ենթակառուցվածք է: Կենտրոնը հնարավորություն է տալիս նվազեցնել արտաքին կապերի ծանրաբեռնվածությունը եւ կրճատել ինտերնետ ծառայությունների ինքնարժեքը` վերջին օգտագործողի համար;

«Արմենտել» ՓԲԸ Վիմպելկոմ ընկերության դուստր կազմակերպությունն է, որն ընդգրկում է ձայնային կապ եւ անթել լայն սպեկտորի հիման վրա տվյալների փոխանցում, ինչպես նաեւ լայնագիծ հասանելիություն է ապահովում Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում: