«ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակներ 2009» եզրափակչի մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն առանձին ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - 2010 թվականի մարտի 30-ին Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի «ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակներ 2009» եզրափակչի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը «Կերպարվեստ» եւ «Կինո» անվանակարգերում:



Ցուցահանդեսում կցուցադրվեն 10 մասնակիցների աշխատանքներ` 9 մասնակիցների «Կերպարվեստ» անվանակարգում եւ 1 մասնակցի «Կինո» անվանակարգում:



Մրցույթի եզրափակչի մասնակից են դարձել նաեւ եւս ինը երիտասարդ արվեստի գործիչներ «Գրաֆիկա», «Քանդակ», «Լուսանկար» եւ «Դիզայն» անվանակարգերում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---