Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին

Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին. «Սրտի խորցավովտեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում: Ահաբեկչությունը չարիք է, որ սպառնում է ողջ մարդկությանը, եւ այն արմատախիլ անելը բոլոր երկրների եւ ժողովուրդների ընդհանուր գործն է », հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---