29 մարտի 2010 - 19:37 AMT
Ամերիկահայ դպրոցականները ծանոթացել են Հայաստանի խորհրդարանի աշխատանքներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահՀովիկ Աբրահամյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Կալիֆոռնիան կուրյեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ խորհրդարան այցելած շուրջ 100 ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, Հովիկ ԱբրահամյանըներկայացրեցԱզգային ժողովի կառուցվածքը, խնդիրներնու դերը, գործառույթները: Նա կարեւորեցնման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատասխանեց սփյուռքահայաշակերտներիեւ ուսուցիչների հարցերին, որոնքառավելապես վերաբերում էինհայ-թուրքականհարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:«Կալիֆոռնիան կուրյեր» թերթիգլխավորխմբագիր Հարութ Սասունյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար, նշելով, որ երեխաները առաջին ամերիկահայ դպրոցականներն են, որ հյուրընկալվում են խորհրդարանում:

ՀՀ Ազգայինժողովի նախագահը շնորհակալություն հայտնելով այցելության համար` կարեւոր համարեց այն հայրենիքին ու ժողովրդին ծանոթանալու առումով եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հետագա նման այցերին: