30 մարտի 2010 - 13:06 AMT
Լորդերի պալատը քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում սկսվել են 1915-1917թթ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումները, որոնք որակվում են որպես «Ցեղասպանություն»: Լսումների նախաձեռնողն անկախ պատգամավոր, բարոնուհի Քերոլայն Քոկսն է: Նա թագուհու կառավարությանը հայցադիմում էր հղել այն մասին, թե պատրաստվում է արդյոք նա Ցեղասպանություն ճանաչել 1915-1917թթ. Հայստանում տեղի ունեցած կոտորածները:

Բանավեճերի ընթացում Քերոլայն Քոկսը հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը մինչեւ հիմա ժխտում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը եւ հանդես է գալիս միջազգային հանրության կողմից նրա ճանաչման դեմ: «Ճշմարտությունը լռության մատնելը հստակ վկայում է այն մասին, որ Ցեղասպանություն եղել է: 1915-ի դեպքերը չեն մոռացվելու մարդկության կողմից. սպանվել է մի ամբողջ աղգ, այդ թվում` կանայք եւ երախաներ: 1915-ի գարնանը հայերն արտաքսվել են, տղամարդիկ` սպանվել: Ցեղասպանության ժխտման հետեւանքները հանգեցնում են անպատժելիության, իսկ մերժման քաղաքականությունը սպառնում է ողջ աշխարհին»,- ասել է բարոնուհին: