30 մարտի 2010 - 14:15 AMT
Բագրատ Ասատրյան. Հայաստանում նախապայմաններ չկան տնտեսական աճի համար
2010-ի առաջին երկու ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները պետք է ենթարկվեն մանրամասն վերլուծության, Երեւանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա չի կիսում իշխանության կառույցների մեծամասնության կարծիքն այն մասին, որ «2010-ը մենք ավարտելու ենք լավ ցուցանիշներով, եւ այս տարի կյանքն ավելի հեշտ կլինի»:

Տնտեսական աճն, որն ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 3,1 տոկոս, 2009-ի 1,5-2 տոկոսի ֆոնի վրա վստահություն չի առաջացնում ՀՀ ԿԲ նախկին նախագահի մոտ: Նա ընդգծեց, որ անցյալ տարի կառավարությունը, «չիմանալով ուր ծախսել դրամային միջոցները, կրկին ուղորդեց շինարարության ոլորտ»: «2010-ի հունվար-փետրվարի պաշտոնական տվյալները վկայում են այն մասին, որ շինարարության ոլորտում անկումը շարունակվում է, եւ ոչ մի դրական տեղաշարժ չկա»,- ասել է նա:

Նրա խոսքերվ, կասկած են հարուցում նաեւ առեւտրի եւ սպասարկման ոլորտի տվյալները, մասնավորապես, մանրածախ առեւտրի ոլորտում աճ արձանագրվել է միայն ունեցած ռեզերվների հաշվին: Խոսելով գյուղատնտեսության մասին` Ասատրյանը նշեց, որ այս տարի անբարենպաստ բնական պայամանների պատճառով այս ոլորտում աճ պետք չէ ակնկալել: