30 մարտի 2010 - 14:57 AMT
Հայ-ադրբեջանական սահմանագծի Բերքաբեր գյուղի հատվածում տեղի կունենալու ԵԱՀԿ հերթական դիտարկումը
Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի հատվածում տեղի է ունենալու ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մինչեւ մոնիթորինգը՝ տեղի է ունենալու ճեպազրույց՝ Տավուշի մարզպետի մասնակցությամբ: