Մոսկվայի Գրադսկի թիվ 1 հիվանդանոցում վախճանվել է 17-ամյա Վալենտինա Եղիազարյանը

PanARMENIAN.Net - Պիրոգովի անվան 1-ին Գրադսկի հիվանդանոցում նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վախճանվել է 17-ամյա Վալենտինա Եղիազարյանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:



ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով թիվ 36 հիվանդանոցում շարունակում է մնալ 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը, թիվ 64 հիվանդանոցում է 55-ամյա Աննա Փորքաշյանը:



Մարտի 29-ին 07.57-ին «Լուբյանկա» մետրոյի կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել թիվ 54 էլեկտրագնացքի 2-րդ վագոնում, որն ընթանում էր «Պոդբելսկու անվան փողոց-Հարավ-արեւմտյան կայարան» երթուղով: 08.36-ին-ին «Պարկ կուլտուրի» մետրոյի կայարանում տեղի ունեցավ երկրորդ պայթյունը` թիվ 45 էլեկտրագնացքի 3-րդ վագոնում, որն ընթանում էր «Հարավ-արեւմտյան կայարան-Պոդբելսկու կայարան» երթուղով»:



Ընդամենը պայթյունի արդյունքում տուժել է 121 մարդ, 38-ը` զոհվել է, 73-ը հոսպիտալացվել են Մոսկվայի տարբեր բուժհիմնարկներում, 10-ին ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն:
 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---