Երեւանում մեկնարկել է Շարժական օլիմպիադան

Երեւանում մեկնարկել է Շարժական օլիմպիադան PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Երեւանում մեկնարկել է iCON Communications-ի կողմից կազմակերպված 5-օրյա oնլայն «Շարժական օլիմպիադան»: Միջոցառումը միտված է կարեւորելու կրթության դերը համացանցի միջոցով եւ նվիրված է ընկերության գործունեության առաջին տարեդարձին: iCON Communications-ը խրախուսում է հայ երիտասարդության ընդհանուր ինտելեկտուալ զարգացվածությունը: Օնլայն հարցաշարին պատասխանելու եւ արժեքավոր նվերներ (կապի ծառայություններ) ստանալու նպատակով ակնկալվում են 250-300 մասնակիցներ: Հաղթողներ կճանաչվեն ամենասեղմ ժամանակում ամենաշատ հարցերին ճիշտ պատասխանողները: Շարժական օլիմպիադան կանցկացվի մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը եւ մրցակիցներին հնարավորություն կտա մասնկացել օնլայն վիկտորինայի, որի հարցաշարը բաղկացած կլինի մաթեմատիկայից, հայոց լեզվից, պատմությունից/արվեստից, ինչպես նաեւ ընդհանուր գիտելիքների վերաբերյալ հարցերից, որոնց պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է իրական ժամանակում օնլայն փնտրում կատարել: Մասնակիցները կխաղան վիկտորինան` բարձրանալով iCON-ի օլիմպիադայի մեքենան, որը կունենա 4 լափթոփներ` միացված iCON-ի անլար լայնաշերտ ինտերնետին:iCON-ի օլիմպիադայի մեքենան 5 օր շարունակ կկայանի օրեկան 2 վայրում:Հաղթող կընտրվի ամենակարճ ժամանակահատվածում առավել շատ ճիշտ պատասխաններ տված մասնակիցը: Կլինեն երեք հաղթողներ, որոնցից յուրաքանչյուրը կստանա iCON-ի տարբեր սակագնային պլաններից մեկը` 1-ին տեղ` iCON optima 12 ամսվա համար (240,000 ՀՀ դրամ արժողությամբ); 2-րդ տեղ` iCON media for 6 ամսվա համար (90,000 ՀՀ դրամ արժողությամբ); 3-րդ տեղ` iCON connect for 3 ամսվա համար (30,000 ՀՀ դրամ արժողությամբ): Մնացած մասնակիցները կարող են զեղչեր ստանալ ընկերության ծառայությունների մատուցման հարցում` ներկայացնելով գրանցման ֆլայերը:



iCON Communications-ը լայնաշերտ Ինտերնետ ծառայության առաջատար մատակարար է Հայաստանում, որը ջանում է ապահովել լավագույն տեխնիկական կատարողականություն ու հաճախորդների սպասարկում: iCON-ը նպատակ ունի բացահայտել ստեղծագործական եւեւ տնտեսական պոտենցիալը, որն առաջ է բերվել Հայաստանում վերջերս տեղ գտած կենսամակարդակի եւ սպառողական վստահության աճի հաշվին, ինչպես նաեւ նպաստել դրա զարգացմանը:



Գրանցվելով 2007թ.-ի վերջում` iCON-ը սկսեց մատուցել բարձր որակի ինտերնետ ծառայություն 2009թ. մարտին: iCON-ի ցանցն այժմ ծածկում է Երեւանի տարածքի 70 քառակուսի կիլոմետր, ներառյալ հետեւյալ տարածքները` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահագնի թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ եւ Ավան:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---