Հայաստանում քննարկել են Եվրամիության հետ համատեղ իրագործվող ծրագրերը

Հայաստանում քննարկել են Եվրամիության հետ համատեղ իրագործվող ծրագրերը PanARMENIAN.Net - Մարտի 30-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: «Մեր նպատակն է գնահատել` ինչ վիճակում են գտնվում բոլոր ծրագրերի ներդրման աշխատանքները, բացահայտել առկա խնդիրները եւ մատնանշել ապագա անելիքների ուղիները», - նշել է վարչապետը:



Հանձնաժողովն իգիտություն էընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման մասին, արտաքին գործերի նախարարի տեղակալի զեկույցը` ԵՄ հետ Ասոցիացման hամաձայնագրի բանակցային գործընթացի նախապատրաստման ընթացքի, եւ արդարադատության նախարարի զեկույցը` «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:



Հաստատվել են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առաջնահերթությունները (CIB) եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (DCFTA) բանակցային գործընթացի նախապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը:



Անդրադառնալով Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցությանը` կառավարության անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել իրենց գերատեսչությունների իրականացրած աշխատանքները: Դրանք վերաբերում են ժողովրդավարության, արդյունավետ կառավարման ու կայունության, տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականության համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացմանը:



ՀՀ արտգործնախարարիտեղակալԿարինե Ղազինյանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը առաջարկություն է ներկայացրել Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ: Հանձնաժողովի անդամների կողմից որպես համագործակցության բնագավառներ, ըստ առաջնահերթության, առանձնացվել են սահմանային ինտեգրված կառավարման, ՓՄՁ զարգացման, էներգետիկայի, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտները:



Նիստում հավանության է արժանացել 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Քննարկվել են Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո Թվինինգ, Թայեքս, Սիգմա ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ տեխնիկական օժանդակության ծրագրերը:



Հանձնաժողովն իգիտություն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը` ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային եւ մակրոֆինանսական աջակցության, ինչպես նաեւ 2010 թ. ընդհանուր բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---