30 մարտի 2010 - 22:35 AMT
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի գործունեությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի դերը տարբեր ծրագրերի իրականացման, սոցիալական օբյեկտների եւ կրթական օջախների կառուցման, ինչպես նաեւ Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական ծառայությունը: