17 մարտի 2010 - 11:17 AMT
Համաշխարհային բանկը Հայաստանին 9 մլն դոլարի փոխառություն է տրամադրում պետծառայության արդիականցման համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 9 մլն դոլար փոխառություն տրամադրելը պետծառայության որակի բարձրացման երկրորդ նախագծի համար (Public Sector Modernization Project - PSMP II), 25 տարի մարման ժամկետով ներառյալ 10 տարի արտոնյալ շրջանով: Այդ մասին ասվում է ՀԲ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: Վարկային միջոցներն ուղորդվելու են Հայաստանի կառավարությանը պետծառայությունների որակը բարձրացնելու միջոցով պետծառայողների վարվելակերպի կոդեքսի եւ աշխատանքի վճարման համակարգը ներմուծելու, ինչպես նաեւ հասարակությանը կառավարության տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար:

«Պետծառայությունների որակի լավացման միջոցով կառավարման արդյունավետության բարձացումը բանկի առավելություններից մեկն է»,- ասել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ արդեն նկատվում են որոշ դրական տեղաշարժեր պետական կառավարման համակարգում եւ կաշառակերության դեմ պայքարում, լուրջ խնդիր է օրենսդիր մարմինների շահերի կոնֆլիկտը:

Նոր տնտեսական իրականության պայմաններում, առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով, պետական կառավարման բարեփոխումն ավելի սուր է դրվում:

PSMP II-ը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից. կազմակերպչական կառույցի մշակում փորձարարական ինստիտուտների շրջանակներում եւ բիզնես-գործընթացների կատարելագործում գործառույթների օպտիմալացման եւ կոորդինացման հաշվին, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման ապահովում եւ պետական ծառայության էթիկայի եւ անձնակազմի աշխատանքի համակարգի ամրապնդում, էլեկտրոնային կառավարման եւ ավտոմատացման համակարգերի արդյունավետության բարձրացում, ինչը դրանք հասանելի է դարձնում հասարակության համար` ապահովելով նրա թափանցիկությունը եւ արդյունավետությունը:

1992-ին Համաշխարհային բանկին եւ 1993-ին Զարգացման միջազգային ասոցիացիային միանալուց ի վեր Հայաստանի պարտավորությունները կազմում են 1, 318, 7 մլն դոլար