17 մարտի 2010 - 13:22 AMT
Մայիսի 14-ին Երեւանում բացվելու է հերթական Լավագույնը Հնդկաստանից ցուցահանդես-վաճառքը

Մայիսի 14-ին Երեւանում «Դինամո» մարզահամալիրում բացվելու է հերթական Լավագույնը Հնդկաստանից ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ: Ցուցահանդեսին մասնակցելու են 40 ընկերություններ

«Սա 4-րդ ցուցահանդեսն է, որը տեղի է ունենում Հայաստանում, եւ մենք պայմանավորվածություն ունենք անցկացնելու այն տարին երկու անգամ` գարնանը եւ աշնանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱՊՊ ձեռնարկատիրության աջակցության բաժնի ղեկավար Մասիս Սարգսյանը: Նրա խոսքերով, նման ցուցահանդես-վաճառքները նպաստում են Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս ցուցահանդեսը դրա օրինակն է: «Որքան շատ են մասնակիցները, այնքան շատ են ապրանքները»,- ասել է նա:

Ցուցահանդեսում ներկայացվելու են հնդկական ծագմամբ տարբեր ապրանքներ, մասնավորապես, ձեռագործ աշխատանքներ տայտից, հնդկական զարդեր, գորգեր, հագուստ, կաշվե իրեր, ինչպես նաեւ սննդամթերքներ: Սարգսյանն ավելացրեց, որ նախկին ցուցահանդեսների արդյունքների հիման վրա պայմանագրեր են կնքվել փայտից ձեռագործ իրերի, բիժուտերիայի, ինչպես նաեւ կիսաթանկարժեք եւ արհեստական քարերի անմիջական առաքման համար:

ՀՀ ԱՊՊ հիմնական ուղղություններից է ցուցահանդեսային գործունեությունը: ՀՀ ԱՊՊ ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՊՊ-ի կողմից ստեղծված «ԷՔՍՊՈԿԵՆՏՐՈՆ»-ը, որը համագործակցում է շատ երկրների տարբեր կառույցների հետ, որոնք զբաղվում են ցուցահանդեսների կազմակերպմամբ: