17 մարտի 2010 - 14:46 AMT
Ջեկ Ստրո. Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի ընդունելու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Ստրոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: «Ես կարող եմ հավաստիացնել բոլորին, որ օրինագծի ընդունման հավանականությունը հավասար է զրոյի»,- ասել է Ստրոն: Նրա խոսքերով, ոչ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ոչ ընդդիմությունը չեն պաշտպանում տվյալ օրինագիծը, հաղորդում է CNN-Turk-ը:

Ավելի վաղ UPI-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ է մտել Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա մասին օրինագիծը, եւ այն պետք է քննարկվի այս ամիս: