17 մարտի 2010 - 16:50 AMT
Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կայքը կոտրել են

Հաքերները կոտրել են Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կայքը (ՀՀ ԱՕԿ): Կոտրողները ներկայացել են որպես թուրք հաքերներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՀՀ ԱՕԿ-ից, ներկա պահին կոմիտեի մասնագետները միջոցներ են ձեռնարկում կայքի աշխատանքը վերսկսելու համար: