17 մարտի 2010 - 18:28 AMT
Դոլարի հանդեպ դրամի փոխարժույթը գերազանցել է 400 դրամը

Մարտի 17-ին Հայաստանի արժութային շուկայում դոլարի հանդեպ դրամի փոխարժույթը գերազանցել է 400 դրամը, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ընդ որում, հաղորդագրության համաձայն, փոխարժույթը 4.19 կետով է նվազել մարտի 16-ի համեմատ:

Շատ փորձագետների կարծիքով, դրամի արժեզրկումը օրինաչափ գործընթաց է 2009 թվականին արտահանման ծավալների կրճատման, էներգակիրների գների բարձրացման եւ համաշխարհային շուկաներում սղաճային ճնշումների պայմաններում: