17 մարտի 2010 - 20:18 AMT
Էրդողանը կարող է դատարանի առջեւ կանգնել հայ գաղթականների մասին հայտարարության համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է դատարանի առջեւ կանգնել հայ աշխատանքային գաղթականների մասին հայտարարության համար: Ինչպես հաղորդում է Ankara գործակալությունը, Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարը մտադիր է դատի տալ Էրդողանին այն բանի համար, որ նա գիտի հայ անօրինական գաղթականների մասին, բայց ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Թուրքիայի Սահմանադրության համաձայն, դա օրենքի խախտում է եւ ծառայողական պարտականությունների թերակատարում»,- ասել է նախկին նախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է հայաստանցի 100 հազար անօրինական գաղթականների վտարումը: «Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը:

Հայտարարության համար առիթ է հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նկատմամբ Անկարայի արձագանքը: