17 մարտի 2010 - 20:21 AMT
Արամ Ատեշյան. Կոնստանդինոպոլսի Պատրիարքի աթոռակից պատրիարքի ընտրության հարցում հակասություններ չկան

Կոնստանդինոպոլսի Պատրիարքի աթոռակից պատրիարքի ընտրության հարցում հակասություններ չկան: Այդ մասին PanARMENIAN.net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Ատեշյանը: «Կա երկու նպատակ. մի կողմը ցանկանում է, որպեսզի ընտրվի Կոնստանդինոպոլսի պատրիարքի աթոռակից պատրիարքը, իսկ մյուսը` նոր, 85-րդ Պատրիարքի:Տեսնենք, թե ինչ կորոշեն թուրքական իշխանությունները»,- ասել է արքեպիսկոպոսը, ավելացնելով, որ Ստամբուլի հայկական համայնքը կընդունի նրան, ով կընտրվի որպես հոգեւոր առաջնորդ:

Դրա հետ մեկտեղ, նրա չկարողացավ ասել, երբ են անցկացվելու ընտրությունները: «Հոգեւոր առաջնորդի ընտրության համար Ստամբուլի հրեական համայնքն ամբողջ տարի սպասում էր Թուրքիայի ՆԳՆ թույլտվությանը»,- ասել է ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքի փոխանորդը:

ՀԱԵ Կոնստանդնուպոլսի պատրիարքություն: Թուրքիայում գործում է շուրջ 30 եկեղեցի, որտեղ ծառայում են 30 քահանա եւ 20 սարկավագ: Կոնստանդինոպոլսի պատրիարքի պաշտոնը 1998թ. զբաղեցնում է Մեսրոպ Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից եւ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մահափորձերից հետո, 53-ամյա պատրիարքի ինքնազգացողությունը վատթարացավ, իսկ հետո զարգացավ անբուժելի ամնեզիա: 2004 թ. ի վեր Թուրքիայի ղեկավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին (ըստ թուրքական օրենքների ազգային համայնքի ղեկավարը միեւնույն ժամանակ նաեւ նրա հոգեւոր հովիվն է) ընտրել նոր պատրիարքի կամ գոնե աթոռակից պատրիարքի:

ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքությունը, Երուսաղեմի պատրիարքության հետ մեկտեղ հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքությունների մեկը: Ըստ կանոնների երկու պատրիարքությունները ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսությանը: Կոնստանդինոպոլսի եւ Երուսաղեմի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքությանն են դասվում Իսրայելի եւ Հորդանանի բոլոր հայկական եկեղեցիները, իսկ Կոնստանդինոպոլսի պատրիարքությանն են ենթարկվում Թուրքիայի եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները: