31 մարտի 2010 - 13:14 AMT
Ցեղասպանությունը սերունդների վրա թողնում է իր խարանը եւ բարդույթներ է առաջացնում

Ցեղասպանությունը շատ վատ, դաժան երեույթ է, ինչը սերուդների վրա թողնում է իր խարանը, բարդույթներ է առաջցնում, եւ շատ ժամանակ է հարկավոր դրանցից ձերբազատվելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Չգիտեմ ինչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին հորինել «ադրբեջանիցների ցեղասպանությունը», երեւի թե հայերից հետ չմնալու մոլուցքը, կամ զոհի կերպարով հանդես գալու տենչը, կամ էլ սեփական գոյություն չունեցող պատմությունը սեւ էջով «հարստացնելու» ցանկությունը: Միգուցե իրենց հիշատակի օրերի մեջ ավելացնեն նաեւ տեղի չունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օր, միգուցե դա էլ կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով: Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է միայն կարեկցանք հայտնել Ադրեբջանի բնակչությանը նման «ցեղասպանված» իշխանություններ ունենալու առիթով»: