31 մարտի 2010 - 14:17 AMT
Հայաստանի տնտեսության վերականգնմանը պետք է սպասել 2011-ի վերջին

Հայաստանի տնտեսությունը գտնվում է կայունացման փուլում եւ սպասվում է նրա վերականգնումը, լրագրողների մամլո ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Այսօր մեր հիմնական նպատակն արագ տեմպերով այն պոտենցիալը վերականգնելն է, որը մենք ունենք մինչեւ ճգնաժամը»,- ասել է նա: Բացի դրանից, տնտեսության վերականգնումը պետք է միաժամանակ ուղեկցվի վերաբաշխման հետ: Դրա հետ կապված Տիգրան Դավթյանն ավելացրեց, որ այդ գործընթացն երկրի իշխանություններից հսկայական ջանքեր է պահանջում:

«Իմ կարծիքով, եթե պահպանվեն աճի այժմյան տեմպերը, Հայաստանի տնտեսության վերականգնման համար կպահանջվի 1-1,5 տարի, իսկ 2011-ի վերջում մենք կկարողանանք խոսել աճի նախկին ծավալներին վերադառնալու մասին»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է արժեզրկման ցուցանիշին, կառավարությունը եւ ԿԲ-ը կիրառելու են դրա տեմպերի նվազմանն ուղված մեխանիզմներ, մասնավորապես, պետբյուջեի դեֆիցիտի նվազումը, օրենսդրական դաշտի եւ մրցունակային միջավայրի բարելավումը, վերաֆինանսավորման դրույքների բարձրացումը եւ այլն: «Տարեվերջին մենք ունենալու ենք նախատեսվածին մոտ արժեզրկման ցուցանիշ»,- ասել է նա:

Խոսելով ազգային արժույթի փոխարժեքի մասին` նա նշել է, որ տարվա ընթացքում այն տատանվելու է, իսկ ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները կտրուկ տատանումներից խուսափելու համար: