31 մարտի 2010 - 14:32 AMT
Թուրք փաստաբանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քաղաքացիական գործերով թուրքական դատարան է դիմել փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը, որը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանի հայցում պահանջվում է մեղավոր ճանաչել Թալաաթ փաշային եւ նրա կողմնակիցներին եւ վերանվանել Թալաաթ անունը կրող փողոցներն ու պուրակները, հաղորդում է Haberiturk-ը:

Թուրք փաստաբանը պահանջում է, որպեսզի հետաքննություն անցկացվի մարդկության հանդեպ հանցագործության եւ հանցանք կատարած մարդուն կամ հանցագործությունը գովերգելու մասին Թուրքիայի ՔՕ հոդվածներով: «Թուրքիայում առաջին անգամ է տեղի ունենալու այդպիսի դատ: Թուրքիան պետք է հաշիվ տա իրեն իր անցյալի համար: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ուրեմն այդպիսին է Տիրոջ կամքը»,- ասել է Էզմանը, որը մասնակցել է «Հայեր, ներեք մեզ» ինտերնետ-ակցիային: