31 մարտի 2010 - 19:14 AMT
2010թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժույթը կրճատվել է 3,5%-ով

2010թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 393.62 դրամ, ինչը 7.6% ով գերազանցել է 2009թ. մարտի համապատասխան ցուցանիշը ( 365.71 դրամ):

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, փետրվարի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային դրամի հաշվարկային փոխարժեքը (մարտի 1-30-ի դրությամբ) արժեզրկվել է 3.5%-ով:

Միեւնույն ժամանակ 2010 թվականի մարտին փետրվարի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է 0.8% գնաճ: