1 ապրիլի 2010 - 15:16 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գոյություն ունի չիրացված մեծ պոտենցիալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ազարովին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետ Սարգսյանն Ուկրաինայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ երկու երկրների միջեւ կա չիրացված մեծ պոտենցիալ, միաժամանակ առկա են երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Այդ կապակցությամբ հանձնաժողովների նախագահներին հանձնարարականներ են տրվել համաձայնեցնել ու կազմել օրակարգ եւ առաջիկայում անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ: