Մերձեցումն ենթադրում է ոչ թե մեկ, այլ բոլոր կողմերի պատրաստակամությունը, նշում է «XXI-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջերը

PanARMENIAN.Net - «Հայաստանում ադրբեջանցի կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը վիրավորանք կլիներ հայ ժողովրդի ազգային արժանապատվության համար, քանի որ ողջ Ադրբեջանում չգտնվեց գեթ մեկ ընկերություն, որը կհամաձայնվեր նման մի համերգ կազմակերպել Բաքվում: Եվ Aquatuor, եւ pre-art խմբերի երաժիշտները համաձայնվել են ներկայացնել ծրագիրն առանց այդ ստեղծագործության: Չէ որ մերձեցումն ենթադրում է ոչ թե մեկ, այլ բոլոր կողմերի պատրաստակամությունը»,- նշում է «XXI-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Convergence նախագիծը կազմված է 10 երկրների` Հայաստանի, Սերբիայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Լատվիայի, Մակեդոնիայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից` շվեյցարական Aquatuor, եւ pre-art խմբերի կատարմամբ: Ծրագիրն, առանց ադրբեջանական ստեղծագործութայն, նշված խմբերի կատարմամբ կհնչի ապրիլի 2-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` «XXI-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Ծրագիրը կազմվել է pre-art խմբի կազմակերպած մրցույթի հաղթողների ստեղծագործությունների հիման վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---