ՀՀ իշխանությունները փորձում են հեռու պահել հայ հանրությանը Արցախի խնդրից

PanARMENIAN.Net - Թույլ չտալով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքների պահպանման խնդրի շուրջ ապրիլի 1-ին Թեքեյան կենտրոնում կայանալիք լայն հասարակական քննարկումը` Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն հեռու պահել հայ հանրությանը Արցախի խնդրի քննարկումներից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հայ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Ըստ Խզմալյանի, «Սարդարապատ« շարժումը դատապարտում է իշխանությունների գործելակերպը, երբ Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող հարցերը չեն քննարկվում լայն հասարակական շրջանակներում, այլ լուծվում են «գիշերային բանակցությունների» միջոցով եւ այլ երկրների ճնշման տակ:

Խզմալյանը նշել է, որ ազատագրված տարածքների պահպանման գաղափարը պետք է միավորի հայ ժողովրդին եւ որեւէ սակարկություն պետք է համարվի պետական դավաճանություն: «Քանի որ այդ տարածքները ձեռք են բերվել մեր զինվորների արյան գնով եւ չեն կարող դիվանագիտական սակարկության առարկա լինել: Ազատագրված տարածքներից գեթ մեկ շրջան զիջելը կնշանակի քանդել Հայաստանի ու ԼՂՀ-ի ողջ պաշտպանական համակարգը, ինչը կարող է պատճառ դառնալ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման համար»,-նշել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---