Թուրքիային խորհուրդ են տալիս հետեւել սերբական խորհրդարանի օրինակին եւ ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար 1 ապրիլի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչներ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիային կոչ են անում հետեւել սերբական խորհրդարանի օրինակին, որը վերջերս դատապարտեց 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունները, եւ ներողություն խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է HaberTurk-ը, նման առաջարկով հանդես են եկել Թուրքիայի Էգիթեփե համալսարանի դասախոս Մայա Արաքոնն ու միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սոլի Օզելը: Մայա Արաքոնի կարծիքով, Սերբիան, որը նույնպես ձգտում է ԵՄ մտնել, փորձում է «մաքրագրել» իր անցյալը, եւ Թուրքիան նույնպես կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |