Հայաստանում Ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամ կստեղծվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին կկայանա Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամի («Արմիքս») ստեղծման նախաձեռնող խմբի նիստը եւ հիմնադիր ժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամլո ծառայությոինց, հիմնադրամի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջեւ հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը եւ նվազեցնել այդ ծառայությունների գինը:

«Արմիքս»-ի հիմնադիրներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբի մեջ արդեն իսկ ներգրավված են Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններ, որոնցից են «Օրանժ Արմենիա», «ADC», «Ucom», «Icon», «Web», «Ապագա Թեքնոլոջիս», «GNC Alfa», «Շիրակ Թեքնոլոջիս» եւ այլն:

Ժողովի ընթացքում կներկայացվի ֆինանսատնտեսական ծախսերի նախահաշվարկի աշխատանքային խմբի զեկույցը, տեղի կունենա ԻՏՁՄ կողմից նախագծված կանոնադրության նախագծի եւ հիմանդրման փաստաթղթի ներկայացում եւ հաստատում, ինչպես նաեւ կանցկացվեն հիմադրամի Կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ընտրություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---