2 ապրիլի 2010 - 12:06 AMT
Սոս Սարգսյան. «Մոսկվա» կիոնաթատրոնի ամառային դահլիճի տեղը հարմար չէ եկեղեցու համար, այդպիսի նեղ պայմաններում եկեղեցի չեն կառուցում

«Հին Երեւանը հայտնի էր իր եկեղեցիներով, քանի դեռ դրանք չէին ոչնչացվել խորհրդայնացման հետեւանքով: Ցանկացած եկեղեցի նպաստում է քաղաքի ամբողջականության մթնոլորտի ձեւավորմանը: Սակայն, ես կարծում եմ, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղը հարմար չէ եկեղեցու համար: Այդպիսի նեղ պայմաններում, հատկապես հայերը, եկեղեցի չեն կառուցում»,- ասել է Սոս Սարգսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանի կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ի տնօրինության առաջարկը Երեւան, Աբովյան 18 հասցեում գտնվող հողատարածքի անվերադարձ տրամադրելու եւ սեփականության իրավունքով հասարակությանը պատկանելու մասին հօգուտ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի սեփականության հաստատման եւ այդ տարածքում նոր եկեղեցու կառուցման իրավունքով: Նախկինում այդտեղ եղել է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը փլուզվել է խորհրդային իշխանության տարիներին:

Սոս Սարգսյան, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1975թ., «Եռանկյունի» ֆիլմում Մկրտիչի դերի համար- 1967թ., 1979թ.` թատերական աշխատանքի համար, 1988թ. «Մատենադարան» հեռուստաֆիլմի համար): Համամիութենական կինոփառատոնի դսփնեկիր «Լավագույն դերասանական աշխատանքներ» անվանակարգում 1986թ.: 1991թ. ընտրությունների ժամանակ ՀՅ Դաշնակցությունից եղել է ՀՀ նախագահի թեկնածու: Ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: Ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (1954): 1954թ-ից Գ.Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնի երասան է: 1959թ-ից կինոյում է (առաջին դերը` «Նվագախմբի տղաները» ֆիլմում Արտաշեսի դերը): «Համազգային» թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: