2 ապրիլի 2010 - 12:30 AMT
Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ վերադարձնել Թուրքիայի դեսպանին

Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանին վերադարձնելու, ինչպես նաեւ միջուկային անվտանգության գլոբալ գագաթնաժողովին ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուի մասնակցության մասին: Թուրքիայի վարչապետի մասնակցության հարցը գագաթնաժողովին դեռ որոշված չէ:

Hurriyet թերթի կարծիքով, Թուրքիայի դիրքորոշումը դեսպանին վերադարձնելու եւ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու դեպքում կդիտարկվի որպես բողոք, եւ Հայաստանին հաղթաթուղթ կտրվի:

Պարբերականը նշում է նաեւ, որ Քլինթոնը վստահեցրել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի ընդգրկվի Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստում, իսկ ապրիլի 24-ին Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը:

Թուրքիայի վարչապետն ապրիլի 2-ին որոշում կընդունի` մեկնել Վաշինգտոն, թե ոչ: «Մենք հիմա քննարկում ենք այդ հարցը: Եթե որոշում ընդունվի, որ ես չեմ մեկնելու, ապա ես անպայման կուղարկեմ Նամիկ Թանին»,- ասել է Էրդողանը: