2 ապրիլի 2010 - 14:15 AMT
Հրայր Կարապետյան. Կան ուժեր, որոնց ձեռնտու է հասարակության մեջ խուճապ սերմանելը

Խոսակցություններին այն մասին, որ մինչեւ 45 տարեկան տղամարդկանց չեն տալիս ելքի վիզաներ, տարածում են այն ուժերը, որոնց ձեռնտու է հասարակության մեջ խուճապ տարածելը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտնագության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նա խորհուրդ տվեց Հայաստանի մինչեւ 45 տարեկան արական սեռի քաղաքացիներին ելքի արտոնագիր տրամադրելու հարցում մերժում ստանալու դեպքում, դիմել ոստիկանության համապատասխան մարմիններ կամ հայցադիմում ուղարկել պատգամավորին»: «Ավելին, մեր խմբակցությունը մտադիր է քննարկել այդ հարցը խորհրդարանի առաջիկա նիստում»,- ասել է Կարապետյանը:

Վերջին ժամանակները պտտվող լուրերն այն մասին, որ իբր Երեւանի օդանավակայանում Հայաստանի մինչեւ 45 տարեկան քաղաքացիները չեն կարող երկրից դուրս գալ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը: «Այդպիսի խնդիրներ կարող են ծագել միյայն այն դեպքում, եթե երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ, ինչը հիմա չկա»,- ասել է նա: