2 ապրիլի 2010 - 16:34 AMT
Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուամենայնիվ կմեկնի Վաշինգտոն

«Ես անպայման կմեկնեմ Վաշինգտոն, քանի որ շատ հարցեր կան, որոնք ես ցանկանում են քննարկել մեր ամերիկացի գործընկերների հետ»,- Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցության (AKP) նիստում հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով, ապրիլի 5-ին դեսպան Նամիկ Թանը Վաշինգտոն կմեկնի վարչապետի այցը նախապատրաստելու համար:

Ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կկայանա գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողով, որին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հավանական է Սարգսյան-Օբամա-Էրդողան եռակողմ հանդիպման հնարավորությունը: